ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2020 թվականի N 540-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԿԱՐԿԱՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00054589) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կնքված՝ N ՎԸ-029/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմատ ոռոգման համակարգի պոմպակայանի կառուցման աշխատանքների իրականացում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտեմիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00041055) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կնքված` N ՎԸ-030/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3,600 քմ մակերեսով սիզամարգի, թվով 84 ծառերի և 150 գմ սամշիտի թփերի ավտոմատ ոռոգման համակարգի մատակարարման և մոնտաժման աշխատանքների իրականացում` 11,802,335 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. սեպտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
սեպտեմբերի 4-ի N 540-Ա
որոշման
«ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)
4. Ծրագիրը կատարողը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն՝ Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1), բնագավառը՝ հոգևոր:
6. Ծրագրի բյուջեն 25,000,000 (քսանհինգ միլիոն) դրամ
7. Բարեգործություն ստացողը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն՝ Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1):
Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 2-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության (Սուրբ Թադեոս եկեղեցու) համար անհրաժեշտ է կազմակերպել եկեղեցու տարածքի ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում: Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 25,000,000 ՀՀ դրամ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում 25,000,000 ՀՀ դրամ գումարի չափով:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան