Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

4 սեպտեմբերի 2020 թ. N 27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի: Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

Նախարար Ա. Հարությունյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2020 թվականի

սեպտեմբերի 4-ի N 27-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:

3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:

4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով Դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

6. Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:

7. Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են գնահատման առավելագույն 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:

8. Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:

9. Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար, կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:

10. Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում:

11. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում Դպրոցի սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

12. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկած դասարանում, տվյալ դասարանին նախորդող փոխադրական ստուգարքների և քննությունների հաղթահարման դեպքում:

13. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում՝ ուսումնառության նախկին Դպրոցի տնօրենի հրամանով հաստատված համապատասխան տեղեկանքի հիման վրա:

14. Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:

15. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:

16. Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցման գործընթացը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:

17. Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

18. «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:

19. Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել.

ա) 3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.

բ) 8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.

գ) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար: Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

20. Արտակարգ դրության և արտակարգ իրավիճակի ռեժիմների գործողության ժամկետներում Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:

21. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի աղյուսակում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար: Աղյուսակներում ներկայացված է նաև ստուգարքների և քննությունների անցկացման ժամանակահատվածը («դասարան/ կիսամյակ» ձևաչափով)։

22. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի «Պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտական առարկայի ուսուցման կազմակերպման գործընթացը:

Աղյուսակ 1

ԴԱՇՆԱՄՈՒՐ

(6-9 տարեկան ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Դաշնամուր 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

3. Երաժշտական գրականություն --- --- --- 1.5 1.5 1.5 1.5 IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

4. Երգչախումբ կամ համույթ 1.0 1.0 1.0 1.0 2.0 2.0 2.0 I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

5. Ընտրովի --- 0.5 1.0 1.0 1.0 1.0 0.5 IV/2, VII/2

Ընդամենը 4.5 5.0 5.5 7.0 8.0 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:

1. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, կոմպոզիցիա, իմպրովիզացիա, այլ երաժշտական գործիք:

2. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամի 1-4-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 5-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» /դաշնամուրային անսամբլ, տրիո, կվարտետ և այլն/ առարկաներին:

3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.

ա) Դաշնամուրի կոնցերտների կատարման համար.

բ) Համույթների կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 2

ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Երաժշտական գործիք 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

3. Երաժշտական գրականություն --- --- --- 1.5 1.5 1.5 1.5 IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

4. Երգչախումբ, նվագախումբ կամ համույթ 1.0 1.0 1.0 1.0 2.0 2.0 2.0 I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

5. Ընտրովի --- 0.5 1.0 1.0 1.0 1.0 0.5 IV/2, VII/2

Ընդամենը 4.5 5.0 5.5 7.0 8.0 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ, նվագախումբ, համույթ» առարկաներինը` խմբային:

2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):

3. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:

4. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-4-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 5-7-րդ դասարաններում՝ դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:

5. «Երգչախումբ, նվագախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա) «Երաժշտական գործիք» առարկայի համար.

բ) Համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 3

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(Դասական, ժողովրդական, էստրադային)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի

անվանում Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Մեներգեցողություն 1.5 1.5 1.5 1.5 1.5 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

3. Երաժշտական գրականություն --- --- --- 1.5 1.5 1.5 1.5 IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

4. Երգչախումբ կամ համույթ --- 1.0 1.0 1.0 2.0 2.0 2.0 II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

5. Դաշնամուր 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0 0.5 IV/2, VII/2

Ընդամենը 4.0 5.0 5.0 6.5 7.5 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:

2. «Մեներգեցողություն» առարկայի 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

3. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 2-րդ և 3-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 4-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» առարկաներին:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա) «մեներգեցողություն» առարկայի համար.

բ) Երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 4

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(Դասական, ժողովրդական, էստրադային)

(9-12 տարեկանը ներառյալ ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V

1. Մեներգեցողություն 1.5 1.5 1.5 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, IV/2, III/2, V/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2 V/2

3. Երաժշտական գրականություն --- 1.5 1.5 1.5 1.5 II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2, V/2

4. Երգչախումբ կամ համույթ --- 1.0 2.0 2.0 2.0 II/2, III/1, IV/1, V/1 III/2, IV/2, V/2

5. Դաշնամուր 1.0 1.0 1.0 1.0 0.5 III/2, V/2

Ընդամենը 4.0 6.5 7.5 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկայինը` խմբային:

2. «Մեներգեցողություն» առարկայի 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

3. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 2-րդ դասարանում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» առարկաներին:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա) «մեներգեցողություն» առարկայի համար.

բ)/ Երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 5

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի

անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Երաժշտական գործիք 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

3. Երաժշտական գրականություն --- --- --- 1.5 1.5 1.5 1.5 IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

4. Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ 1.0 1.0 1.0 1.0 2.0 2.0 2.0 I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

5. Ընտրովի --- 0.5 1.0 1.0 1.0 1.0 0.5 IV/2, VII/2

Ընդամենը 4.0 4.5 5.5 7.0 8.0 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:

2. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:

3. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-4-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 5-7-րդ դասարաններում, դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:

4. «Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա) «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ) համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 6

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V

1. Երաժշտական գործիք 2.0 2.0 2.0 2.0 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, IV/2, III/2, V/2

2. Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2 V/2

3. Երաժշտական գրականություն --- 1.5 1.5 1.5 1.5 II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2, V/2

4. Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ 1.0 1.0 2.0 2.0 2.0 I/2, II/2, III/1, IV/1, V/1 III/2, IV/2, V/2

5. Ընտրովի --- 1.0 1.0 1.0 0.5 III/2, V/2

Ընդամենը 4.5 7.0 8.0 8.0 8.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:

2. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:

3. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-3-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 4-5-րդ դասարաններում՝ դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:

4. «Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-5-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա)«երաժշտական գործիք» առարկայի համար.

բ) համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

Աղյուսակ 7

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(6-10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1 Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն 2.0 2.0 2.0 - - - - I/2, II/2, III/1 III/2

2. Կիրառական արվեստ 2.0 2.0 2.0 - - - - 1/2, II/2, III/1 III/2

3. Ծեփագործություն 2.0 2.0 2.0 - - - - 1/2, II/2, III/1 III/2

4. Գծանկար --- --- --- 3.0 3.0 4.0 4.0 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2 VII/2

5. Գունանկար --- --- --- 3.0 3.0 3.0 3.0 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2 VII/2

6. Կոմպոզիցիա(ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական --- --- --- 2/1 2/1 2/1 2/1 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2 VII/2

7. Քանդակ կամ կիրառական արվեստ --- --- --- 2.0 2.0 1.0 1.0 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2 VII/2

8. Արվեստի պատմություն --- --- -- 1.0 1.0 1.0 1.0 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2, VII/2 ----

9. Ընտրովի 0.5 0.5 1.0 1.0 1.0 1.0 1.0 IV/2, VII/2 --

Ընդամենը 6.5 6.5 7.0 13.0 13.0 13.0 13.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

2. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 28-ական ժամ յուրաքանչյուր կիսամյակ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար:

Աղյուսակ 8

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(10-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV

1. Գծանկար 3.0 3.0 4.0 4.0 II/1, III/1 II/2, III/2 IV/2

2. Գունանկար 3.0 3.0 3.0 3.0 II/1, III/1 II/2, III/2 IV/2

3. Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական 2/1 2/1 2/1 2/1 II/1, III/1 II/2, III/2 IV/2

4. Քանդակ կամ դեկորատիվ-կիրառական արվեստ 2.0 2.0 1.0 1.0 II/1, III/1 II/2, III/2 IV/2

5. Արվեստի պատմություն 1.0 1.0 1.0 1.0 IV/1 IV/2

6. Ընտրովի 1.0 1.0 1.0 1.0 II/2, IV/2

Ընդամենը 13.0 13.0 13.0 13.0

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

2. «Ընտրովի» առարկաներնեն` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 28-ական ժամ յուրաքանչյուր կիսամյակ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար:

Աղյուսակ 9

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Դասական պար - -- 4.5 4.5 4.5 4.5 4.5 III/1, IV/1, V/1, VI/1 III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

2. Հայկական պար --- 3.0 3.0 3.0 3.0 3.0 III/1, IV/1, V/1, VI/1 III/2, IV/2, V/2, VI/2 VII/2

3. Ժամանակակից պարահանդեսային պար --- --- --- --- 1.5 1.5 1.5 V/1, VI/1 V/2, VI/2 VII/2

4. Պատմակենցաղային պար --- --- 1.5 1.5 III/1, IV/1 III/2, IV/2

5. Ժողովուրդներին բնորոշ բեմական պար --- --- --- 1.5 1.5 1.5 1.5 IV/1, V/1, VI/1 IV/2, V/2, VI/2 VII/2

6. Ռիթմիկա և պար 4.0 4.0 --- --- --- --- --- II/2

7. Մարմնամարզություն 1.0 1.0 --- --- --- --- --- II/2

8. Երաժշտության գրագիտություն և ունկնդրում 1.0 1.0 1.0 0.5 0.5 0.5 0.5 VII/2

9. Արվեստի պատմություն --- --- -- 1.0 1.0 1.0 1.0 IV/1, V/1, VI/1, VII/1 IV/2, V/2, VI/2, VII/2

10. Բեմական փորձառություն

/պրակտիկա/ --- 0.5 0.5 0.5 0.5 0.5 0.5

Ընդամենը 6.0 6.5 10.5 12.5 12.5 12.5 12.5

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:

2. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

3․ Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

4․ Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «Բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

5․ 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

6. Դպրոցի ֆինանսական հնարավորություններից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

Աղյուսակ 10

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V

1. Դասական պար 3.0 4.5 4.5 4.5 4.5 I/2, II/1, III/1, IV/1,V/1 II/2, III/2, IV/2 V/2

2. Հայկական պար 3.0 3.0 3.0 3.0 II/2, III/1, IV/1,V/1 III/2, IV/2 V/2

3. Ժամանակակից պարահանդեսային պար 1.5 1.5 1.5 III/1, IV/1, V/1 III/2, IV/2 V/2

4. Պատմակենցաղային պար 1.5 II/1 II/2

5. Ժողովուրդներին բնորոշ բեմական պար 1.5 1.5 1.5 III/1, IV/1,V/1 III/2, IV/2 V/2

6. Ռիթմիկա 1.0 1.0 II/2

7. Մարմնամարզություն/պարտեր/ 1.0

8. Երաժշտության գրագիտություն և ունկնդրում 1.0 0.5 0.5 0.5 0.5 V/2

9. Արվեստի պատմություն --- 1.0 1.0 1.0 1.0 II/1, III/1, IV/, V/1 II/2, III/2, IV/2, V/2

10. Բեմական փորձառություն

/պրակտիկա/ 0.5 0.5 0.5 0.5 0.5 --

Ընդամենը 6.5 12.0 12.5 12.5 12.5

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:

2. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

3.Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

4.Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) 1-6-րդ կետերի առարկաների` խմբային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

5. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

6. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

Աղյուսակ 11

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V VI VII

1. Դերասանի վարպետություն 2.0 2.0 2.0 2.0 2.0 3.0 3.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

2. Բեմական խոսք 1.0 1.0 1.0 0.5 0.5 0.5 0.5 I/2,II/1, III/1,IV/1 V/1, VI/1, VII/1 II/2, III/2, V/2, VI/2 IV/2, VII/2

3. Բեմական շարժում --- --- --- 1.0 1.0 1.0 1.0

4. Արվեստի պատմություն --- --- -- 1.0 1.0 1.0 1.0 IV/2, V/1,VI/1 VII/1 V/2,VI/2, VII/2

5. Պար -- --- 1.0 1.0 1.0 1.0 1.0 III/2, IV/1, V/1, V/2, VI/1, VI/2, VII/1 IV/2, VII/2

6. Ռիթմիկա 1.0 1.0 -- -- -- -- -- ---

7. Երաժշտության գրագիտություն և ունկնդրում --- --- 0.5 0.5 0.5 0.5 0.5 VII/1 VII/2

8. Բեմական փորձառություն /պրակտիկա/ 0.5 0.5 0.5 0.5 0.5 0.5 0.5

9. Ընտրովի 0.5 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0 IV/2, VII/2

Ընդամենը 5.0 5.5 6.0 7.5 7.5 8.5 8.5

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 8-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:

2. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:

3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

4. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցի տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

Աղյուսակ 12

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N Առարկայի անվանումը Դասաժամերի քանակը

/շաբաթական/ Ստուգարք Տարբերակված ստուգարք Քննություն

Դասարաններ

I II III IV V

1. Դերասանի վարպետություն 2.0 2.0 2.0 3.0 3.0 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2 V/2

2. Բեմական խոսք 1.0 1.0 1.0 0.5 0.5 I/2, II/1, III/1, IV/1, V/1 II/2, III/2, IV/2 V/2

3. Բեմական շարժում 1.0 1.0 1.0 1.0

4. Արվեստի պատմություն 1.0 1.0 1.0 1.0 II/1, III/1, IV/1, IV/2, V/1 III/2, V/2

5. Պար 1.0 1.0 1.0 1.0 II/2, III/2, IV/1, IV/2, V/1 III/2, V/2

6. Ռիթմիկա 1.0 --- --- --- ---

7. Երաժշտական գրականություն և ունկնդրում 1.0 0.5 0.5 0.5 0.5 V/1 V/2

8. Բեմական փորձառություն /պրակտիկա/ 0.5 0.5 0.5 0.5 0.5

9 Ընտրովի 1.0 1.0 1.0 1.0 1.0 III/2, V/2

Ընդամենը 6.5 8.0 8.0 8.5 8.5

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1․ Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 8-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:

2․ «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:

3․ Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

4. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցի տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

5.Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։