Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 1995 թվականի թիվ 110

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`

Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (ղեկավարի տեղակալ)

Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ

Վ. Մելքոնյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար

Ն. Մարտիրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Գ. Շահբազյան - ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար

Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար

Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը հաստատելու մասին» N 59 որոշման 1, 2, 3-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 617 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։