Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-09-09-ից մինչև 2020-09-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-10Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի, 2020 թվական N 280-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի N 1573-Ա, N 1591-Ա, N 1593-Ա, N 1595-Ա և N 1597-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 6-8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Կարեն Ավետիսյան», Արմավիրի մարզ, գ.Մյասնիկյան (ՀՎՀՀ 49622955).

2) Ա/Ձ «Արիս Քարամյան», Արարատի մարզ, ք․Արտաշատ,Մարքսի 19բ ( ՀՎՀՀ 47833742).

3) «Ինիռինգ» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, գ. Չկալովկա (ՀՎՀՀ 08621092).

4) «Օազիս Ֆուդ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Պտղնի 21 փ.,1/2 (ՀՎՀՀ 03544466):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։