Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2020 թվականի

ք. Երևան թիվ 95-Ն

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 7-րդ մասի, 52-րդ հոդվածի 7-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1) մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան

2020 թ. սեպտեմբերի 8

ք. Երևան

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

սեպտեմբերի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը:

2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Հանձնաժողովը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախականությունների առկայության դեպքում հայտարարում է մրցույթ:

4. Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց 10 օր հետո Հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

5. Մրցույթին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնց հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո իրավաբանական անձի օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի մուլտիպլեքս օպերատորի որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

6. Մասնավոր մուլտիպլեքսի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան մեկ մարզի կամ Երևան քաղաքի տարածքը:

7. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

8. Մրցույթը հայտարարվում է Հանձնաժողովի որոշմամբ:

9. Մրցույթի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում:

10. Մրցույթի մասին տեղեկատվությունը պետք է ներառի՝

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) սփռման տարածքը,

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

4) հայտերի ընդունման ժամանակահատվածը և վայրը,

5) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը՝ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

6) հայտի ձևը:

3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

11. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ համաձայն Ձև N 1-ի և անհրաժեշտ փաստաթղթեր:

12. Հայտին կցվում են՝

1) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.

2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.

4) hայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները:

13. Հայտը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգով սահմանված պահանջներին:

14. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

15. Հայտը և կից փաստաթղթերը Հանձնաժողով են ներկայացվում մրցույթ հայտարարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առձեռն կամ փոստով:

16. Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են երկու նույնական փաթեթով՝ յուրաքանչյուրը թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով՝ «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում), ընդ որում փաթեթներում ներառված մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը և ցանցի գործարկման ժամանակացույցը պետք է ներկայացվեն առանձին թելակարված: Փաթեթները ներկայացվում են փակ ծրարով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):

4. ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

17. Հանձնաժողովը Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:

18. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են Հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:

19. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում Հայտը և կից փաստաթղթերը՝ փակ ծրարով: Հայտի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

20. Նիստում անցկացվում է նաև փորձագետների ընտրություն` ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար:

21. Մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությունը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական եզրակացություն, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

5. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

22. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, Հանձնաժողովը հրավիրում է նիստ և բաց քվեարկության արդյունքում` հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ Հայտը մերժելու մասին:

23. Քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

1) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը,

2) մասնակցի կողմից առաջարկվող ծառայությունների որակը,

3) հայտատուի տեխնիկական հնարավորությունները,

4) հայտատուի ֆինանսական հնարավորությունները:

24. Մինչև քվեարկությունը Հանձնաժողովի անդամները հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

25. Լիցենզիա տրամադրելու կամ Հայտը մերժելու մասին որոշումն ընդունվում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

26. Հայտը մերժվում է, եթե ստացվել է տեխնիկական փորձաքննության բացասական եզրակացություն կամ ներկայացված Հայտը չի բավարարում սույն կարգի 23-րդ կետում ներկայացված չափանիշներին:

6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

27. Հանձնաժողովի որոշումը մրցույթի մասնակիցներին ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

28. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ որոշումն ընդունելու օրվանից հետո՝ 20-օրյա ժամկետում:

29. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

7. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

30. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի Հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված պահանջին:

Ձև N 1

Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի

գործունեության լիցենզավորման

մրցույթի անցկացման կարգի

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

____________________ին

(անուն, ազգանուն)

Հ Ա Յ Տ

Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության

լիցենզավորման մրցույթին մասնակցելու

Հայտատուի անվանումը ______________________________________________________________________

Գտնվելու/հաշվառման վայրը __________________________________________________________________

Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն _________________________________________________________

Սփռման տարածքը_______________________________________________________________________

Կից փաստաթղթեր՝ ________ թերթ:

Հայտատու _______________________________

(անուն, ազգանուն) _______________

(ստորագրություն)

__ _________ ______

(օրը, ամիսը, տարեթիվը) Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

Հավելված N 2

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

սեպտեմբերի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԼԻՑԵՆԶԻԱ __________________

(լիցենզիայի սերիան և համարը)

ք. ___________ ___ _______________ _______

(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)

տրվում է

գործունեության տեսակը

սփռման տարածքը

լիցենզիայի գործողության ժամկետը ___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _______________

(ստորագրություն) Կ.Տ. ___________________ (անուն, ազգանուն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։