ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2020 թվականի
ք. Երևան թիվ 97-Ա
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի օգոստոսի 12-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
2020 թ. սեպտեմբերի 8
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: