Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 670-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1495-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 670-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» N 670-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված միջոցառումների ժամանակացույցի 1.1-ին, 1.2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« NN

ը/կ Իրականացվելիք միջոցառումները Գործողությունը Պատասխանատու կատարողը (կատարողները) Ժամկետը

1. ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերն Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին համապատասխանեցնելուն ուղղված նախագծերի մշակում 1.1 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային

անվտանգության

ծառայություն 2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.2 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն 2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

2. ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացում ներգրավված պետական մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցում 2.1 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

2020 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2.2 Մշակել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի N 158-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ-ի հաստատմանը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն 2020 թ. դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

2.3 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2020 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։