Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 1995 թվականի N 249

քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի մարտի 17-ին կնքված Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման համաձայնագրի պայմանների իրականացման նպատակով`

1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման աշխատանքները կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը (կցվում է):

2. Թույլատրել միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հետ, փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում` տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխան գործուղող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հաշվին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 249 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Զ Մ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Գ. Հ. Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

նախարար (նախագահ)

Ս. Հ. Ազատյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

նախարարության ՀԱԷԿ-ի տնօրեն

Է. Խ. Աճեմյան - ՀՀ վարչապետի օգնական

Ֆ. Հ. Առաքելյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

նախարարության «Հայէներգո-սեյսմանախագիծ» ինստիտուտի տնօրեն

Ս. Կ. Ասլանյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

նախարարի տեղակալ

Ա. Լ. Ավագյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

նախարարության «Հայատոմէներգո» վարչության պետ

Վ. Ա. Ավանեսյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների

նախարարի առաջին տեղակալ

Ս. Հ. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարար

Ս. Ս. Բադալյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների վարչության պետ-նախարար

Գ. Գ. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

նախարարի առաջին տեղակալ

Է. Հ. Զուլոյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

նախարարի տեղակալ

Ս. Ա. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

նախարարի տեղակալ

Ռ. Հ. Հարությունյան - Հայաստանի Հանրապետության կապի նախարարի տեղակալ

Վ. Վ. Հարությունյան - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Ա. Լ. Մարգարյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

նախարարի տեղակալ

Ա. Մ. Մարտիրոսյան - «Հայպետատոմհսկողություն» վարչության պետ

Ա. Ե. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարի տեղակալ

Վ. Ն. Մովսեսյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարի առաջին տեղակալ

Ա. Ս. Շահնազարյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ

Վ. Գ. Շիրխանյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարի տեղակալ

Վ. Գ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայատոմ» ինստիտուտի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։