11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1508-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, ընդամենը՝ 295,850,004 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1508-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Մակնիշը և համառոտ բնութագիրը Քանակը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Ձեռքբերման տարեթիվը
1. Շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլ (ներառյալ բժշկական սարքավորումները և պարագաները) Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի 3 LJXCM3FCXLTV00403 34,516,667 2020 թ.
LJXCM3FC1LTV00404 34,516,667 2020 թ.
LJXCM3FC3LTV00405 34,516,667 2020 թ.
2․ Գծային տիպի շտապ բժշկական օգնության ավտոմեքենա (ներառյալ բժշկական սարքավորումները և պարագաները) Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի 7 LJXCM3FC5LTV00406 27,471,429 2020 թ.
LJXCM3FC7LTV00407 27,471,429 2020 թ.
LJXCM3FC9LTV00408 27,471,429 2020 թ.
LJXCM3FC0LTV00409 27,471,429 2020 թ.
LJXCM3FC7LTV00410 27,471,429 2020 թ.
LJXCM3FC9LTV00411 27,471,429 2020 թ.
LJXCM3FC0LTV00412 27,471,429 2020 թ.
Ընդամենը 295,850,004
1․ Շտապ օգնության մեկ ռեանիմոբիլի համար նախատեսված օժանդակ սարքավորումների ցանկը
NN
ը/կ Սարքավորման անվանումը Քանակը
1․1. Պատգարակ 1
1․2. Լրացուցիչ պատգարակ (ծալվող) 1
1․3. Էլեկտրասրտագրության սարք 1
1․4. Պացիենտի մոնիթոր 1
1․5. Դեֆիբրիլյատոր 1
1․6. Շարժական թոքերի օդափոխության սարք/դյուրակիր 1
1․7. Ավտոմատ ներարկիչ 1
1․8. Վիրաբուժական արտածծիչ 1
1․9. Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով 1
2․ Շտապ օգնության մեկ գծային ավտոմեքենայի համար նախատեսված օժանդակ սարքավորումների ցանկը
2.1. Պատգարակ 1
2․2. Լրացուցիչ պատգարակ (ծալվող) 1
2․3. Էլեկտրասրտագրության սարք 1
2․4. Պացիենտի մոնիթոր 1
2․5. Դեֆիբրիլյատոր 1
2․6. Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան