Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑՆ ՈՒՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան N 276-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑՆ ՈՒՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն անվանափոխել քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, հայ ազգի բարեկամ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ Հ. Սարգսյան

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։