Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

17.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1529-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1703-Ն որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

17.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1529-Ն որոշման

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը (մակնիշը) Արտադրման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ)

1. Նիսսան X Տերրա 2007 թ. 5N1AN08W98C500016 12000000 6 240 000

2. Նիսսան X Տերրա 2007 թ. 5N1AN08W28C500584 12000000 6 240 000

3. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525295880973 9135000 1 484 800

4. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525895884106 9500000 1 432 320

5. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525395871148 9500000 1 488 000

6. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525295881041 9130000 1 778 400

7. ՆիսսանՊատրուլ 2005 թ. JM8FY15Y85X545616 14100000 1 950 000

8. ՆիսսանՊատրուլ 2005 թ. JM8FY15Y85X545536 14100000 1 950 000

9. CEO M/T 4WD 2009 թ. LHA020GD18AS11717 7274000 1 450 000

10. CEO M/T 4WD 2009 թ. LHA020GD08AS13068 7274000 1 450 000

11. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525495881042 9135000 1 650 000

12. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525195881046 9135000 2 544 106

13. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525595871149 9135000 2 544 106

14. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525695871144 9135000 2 544 106

15. Նիսսան Պատրուլ 2006 թ. JN8FY15Y66X553666 14570000 1 960 000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։