ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2020 թ. N 30-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.04.4 «ՀԱՐԴԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.04.06.4 «ՆԵՐԿԱՐԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.04.4 «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության 0732.04.06.4 «Ներկարար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Նախարար Ա. Հարությունյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
11 սեպտեմբերի 2020 թ.
N 30-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2020 թվական: