Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1083-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին՝ գույքագրել խմբի կողմից կատարված աշխատանքների ընթացքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև խմբի գործունեության շրջանակներում կազմված նյութերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 3-րդ կետով`

«3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.

1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մշակված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.

2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:»:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1000-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1083-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1658-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

(աշխատանքային խմբի ղեկավար)

Դ. Սողոմոնյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Վ. Գրիգորյան - ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

Գ. Մարկոսյան - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ

Ն. Մկրտչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»

ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Մ. Տիգրանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ

Վ. Սաֆարյան - ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»

ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ

Մ. Չապանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Դավայան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

Ա. Մարգարյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

Լ. Հախինյան - ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Ա. Գյուլազյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (համաձայնությամբ)

Ս. Աբովյան - Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Մ. Դավթյան - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Տ. Արզումանյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և

կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

Մ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական

Լ. Բարսեղյան - Գյումրու ավագանու անդամ (համաձայնությամբ)

Ս. Թովմասյան - ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան,

ճարտարապետության դոկտոր, դոցենտ (համաձայնությամբ)

Վ. Թումասյան - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գրիգորյան - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Գ. Քոթանջյան - «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամ (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։