Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002356, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002536 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001728 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 օգոստոս 2020 թ. N 2869-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002356, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002536 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001728 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Երևանի քաղաքապետի 2020թ. մայիսի 15-ի N 1653-Ա որոշումը, «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2020 թվականի օգոստոսի 20-ին ներկայացված հայտը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերահասցեավորել «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002356, 2019 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ Կ-ԲՕ-002536 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների և 2014 թվականի ապրիլի 11-ին տրված թիվ Կ-ԴԳ-001728 դեղատնային գործունեության լիցենզիայի գործունեության իրականացման վայրը սահմանելով ք. Երևան, Կենտրոն Վարդանանց փողոց 18/1 շենք, 51, 53 տարածք հասցեի:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Թորոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։