Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-10-10-ից մինչև 2026-08-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-08-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

22 սեպտեմբերի 2020 թ.

ք. Երևան N 1226-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1472-Ա որոշման 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.

սեպտեմբերի 22-ի N 1226-Ն հրամանի

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1018-Ն հրամանի

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։