Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2020 թվականի N 395-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 113,162,390 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայորդյաց տների տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 15-ի N 395-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց Տների (1. Արաբկիր, 2. Մալաթիա, 3. Նոր Նորք, 4. Էջմիածին, 5. Աշտարակ, 6. Գյումրի, 7. Վանաձոր) սաների ուսումնակրթական պայմանները, որտեղ նրանք կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը 1. ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14, 2. ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 37, 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված 4. ՀՀ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 5. ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան, 6. ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1, 7. ՀՀ, ք. Վանաձոր, Մաշտոցի 116:

Բնագավառ` հոգևոր:

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 113.162.390 դրամ:

2020 թ. 56.581.195 դրամ

2021 թ. 56.581.195 դրամ

7. Բարեգործություն ստացողը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայորդյաց տների էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, գազի տեխնիկական սպասարկում և հեռախոսակապ:

Արաբկիր Հ/Տ, Մալաթիա Հ/Տ, Նոր Նորքի Հ/Տ, Էջմիածնի Հ/Տ, Աշտարակի Հ/Տ, Գյումրի Հ/Տ, Վանաձոր Հ/Տ

Էլեկտրաէներգիայի մատակարարում - 42.000.000 դրամ:

Գազի մատակարարում - 66.000.000 դրամ:

Գազի տեխնիկական սպասարկում - 2.462.390 դրամ:

Հեռախոսակապ - 2.700.000 դրամ:

Ընդհանուր - 113.162.390 դրամ:

Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար,

2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները,

նախատեսվող գինը Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Արաբկիրի Հայորդյաց Տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 6.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317) հետ 01.01.2016թ. կնքված N 01301160947 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 272.402 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ00930884) 01.10.2017 թ. կնքված N 07641 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 600.000 դրամ արժեքով:

Մալաթիայի Հայորդյաց Տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի և N 5111244 բաժանորդային քարտի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 4.000.000 դրամ: 1 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317) կնքված N 01601160947/2 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 296.948 դրամ (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված N 07646 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Նոր Նորքի Հայորդյաց տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 9.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված N 0170116. 01.01.2016 թ. պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 572.636 դրամ` (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07641 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Էջմիածնի Հայորդյաց տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 10.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 ՀՀ դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015թ. N 08311157161 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 592.552 դրամ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884) 01.10.2017 թ. կնքված N 07640 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 114521344` կնքված 05.10.2009 թ. (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Աշտարակի Հայորդյաց տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882) 19.05.2008 թ. կնքված N 20029 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 122.138 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884) հետ 01.10.2017թ. կնքված N Կ.15-0269 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 442 (ՀՎՀՀ 02500052), 200.000 դրամ արժեքով:

Գյումրու Հայորդյաց Տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարաում 5.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882) 23.02.2015 թ. կնքված N 120656 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 265.946 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07644 պայմանագրի հիման վրա:

Վանաձորի Հայորդյաց Տուն

- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 11.12.2008 թ. կնքված N 003519 պայմանագրի և 0362625 բաժանորդային քարտի հիման վրա:

- նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 01.04.2014 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:

- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 339.768 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07645 պայմանագրի հիման վրա:

- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112957612` (ՀՎՀՀ 02500052),

400.000 դրամ արժեքով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ չկա

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 30.09.20 N 594-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։