ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 394-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 557,091,724 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.09.20 N 600-Ա)
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 15-ի N 394-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնտեսական պայմանների բարելավումը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, ՀՀ Կոտայքի մարզ` Սուրբ Գեղարդավանք,
ՀՀ Արարատի մարզ, գ. Լուսառատ` Սուրբ Խոր Վիրապ վանքային համալիր, ք. Երևան` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Հոգևոր բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն` 557.091.724 ՀՀ դրամ
2020 թ.` 278.545.862 ՀՀ դրամ
2021 թ.` 278.545.862 ՀՀ դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի տեխնիկական սպասարկումով:
Էլեկտրաէներգիա մատակարարում՝ 292.000.000 դրամ:
Գազի մատակարարում՝ 199.000.000 դրամ:
Գազի տեխնիկական սպասարկում՝ 1.291.724 դրամ:
Ջուր՝ 64.800.000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ:
Ընդհանուր՝ 557.091.724 դրամ առանց ԱԱՀ
Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերը, Սուրբ Գեղարդավանքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի սպասարկումով և հեռախոսակապով:
Սուրբ Գայանե վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 4.000.000 և 2021 թ. - 4.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 8.000.000 դրամ.
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0289979:
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 6.000.000 դրամ և 2021 թ.- 6.000.000 դրամ. ընդամենը 12.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 10.11.2015թ. կնքված թիվ 08311157161 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 307.170 դրամ և 2021 թ. - 307.170 դրամ. ընդամենը 614.340 դրամ, ( ՀՎՀՀ 00930884), 01.10.2017թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է ջրի մատակարարում 2018 թ. - 800.000 դրամ և 2019 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, ( ՀՎՀՀ 02655115), 13.01.2017 թ. կնքված թիվ 151937102 պայմանագրի հիման վրա:
Սուրբ Հռիփսիմե վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2018 թ. - 5.000.000 և 2021 թ. - 5.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 10.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.,( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0290228.:
- Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, (ՀՎՀՀ 02655115) 13.01.2017 թ. կնքված թիվ 151937099 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.500.000 դրամ և 2021 թ. 1.500.000 դրամ. ընդամենը 3.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 07.05.2019 թ. կնքված թիվ 0830519113012 պայմանագրի հիման վրա:
Սուրբ Շողակաթ վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 1.000.000 և 2021 թ.- 1.000.000 դրամ, ընդհանուր 2.000.000 դրամ.
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 0289994.:
-Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 դրամ. ընդամենը 1.600.000 դրամ: (ՀՎՀՀ02655115), 13.01.2017թ. կնքված թիվ 151931107 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 01.04.2014թ. կնքված թիվ 08302147390 պայմանագրի հիման վրա:
Սուրբ Խոր Վիրապ վանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում
2020 թ. - 3.000.000 և 2021 թ. -3.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ - 31 դեկտեմբեր 2021թ., (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 8001178 :
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 31.05.2018 թ. կնքված թիվ 06005182243 պայմանագրի հիման վրա:
Սուրբ Գեղարդավանք
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 3.000.000 և 2021 թ. - 3.000.000 ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամ:
01 հունվար, 2020 թ - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 6130045:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 20.000.000 և 2021 թ - 20.000.000 դրամ արժեքով, ընդհանուր 40.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 5282398, 530550:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 2020 թ. - 110.000.000 դրամ և 2021 թ. -110.000.000 ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր 220.000.000 դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա. Հավելված N 4. քարտի համար` 6232, 0290208, 0374891, 0374892:
- Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 90.000.000 ՀՀ դրամ և 2021 թ. 90.000.000 ՀՀ դրամ. ընդամենը 180.000.000 ՀՀ դրամ:
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ 00046317), 10.11.2015 թ. կնքված թիվ 08311157159 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 338.692 դրամ և 2021 թ. - 338.692 ՀՀ դրամ. ընդամենը 677.384 ՀՀ դրամ: ( ՀՎՀՀ 00930884), 03.10.2016թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 30.000.000 դրամ և 2021 թ. - 30.000.000 ՀՀ դրամ . ընդամենը 60.000.000 դրամ., 13.01.2017 թ. կնքված թիվ 150995043 պայմանագրի հիման վրա:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չկա
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 30.09.20 N 600-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան