01.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2020 թվականի N 1605-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
01.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 29-ի N 1605-Լ որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2021 թ.
ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
(հազ. դրամ)
1. Պետական
աջակցություն
սահմանամերձ
համայնքներին Սահմանամերձ
համայնքների
բնակիչների
սոցիալական
պայմանների
բարելավման
նպատակով գազի,
էլեկտրաէներգիայի և
ոռոգման ջրի մասնակի
փոխհատուցման և
հողի ու անշարժ գույքի
ամբողջական
փոխհատուցման
նպատակով
գումարների
նախատեսում ՀՀ տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն 2021 թ. 2021 թ.
ՀՀ պետական
բյուջե
800,000.0
Ընդամենը 800,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան