Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին և 2․2-րդ մասերով․
Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին և 2․2-րդ մասերով․
«2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորում, և դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու։
2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից։»: