Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

30 սեպտեմբերի 2020 թ. N 275-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, սեպտեմբերի 7-ին, սեպտեմբերի 9-ին, սեպտեմբերի 15-ին և սեպտեմբերի 22-ին ի լրումն ներկայացված փաստաթղթերը, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 20 վայրում տրամադրել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։