ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 678-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 21 Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 678-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 7010907900 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ՝ 10 մլ հատ 250.000 Իրան,
Գերմանիա, Չինաստան 5,000.000
2. 7010907900 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ` 15 մլ հատ 175.000 Իրան, Գերմանիա, Չինաստան 5,500.000
3. 3923509000 Պոլիմերային կափարիչներ՝ դեղագործական սրվակների համար պոլիմերային կափարիչներ կգ 700 Իրան, Գերմանիա, Չինաստան 7,900.000
4. 7010907100 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ` 60 մլ հատ 100.000 Իրան, Գերմանիա, Չինաստան 12,500.000
5. 7010907100 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ` 100 մլ հատ 450.000 Իրան, Գերմանիա, Չինաստան 7,500.000
6. 3926909707 Պլաստմասսայե ծայրակալներ՝ կանացի հիգիենայի ապլիկատորների համար ծայրակալներ՝ կանացի հիգիենայի կգ 2,000 Իրան 11,500.000
7. 3923900000 ՊՎՔ-ից պարկուճներ՝ տպագրված բժշկական նպատակների համար դեղագործական խցիկներ՝ մոմիկների փաթեթավորման համար կգ 6,000 Իրան, Հնդկաստան 55,500.000
8. 2940000000 Լակտուլոզա քիմիապես մաքուր դիշաքար՝ կազմված գալակտոզից և ֆրուկտոզից, հանդիսանում է կաթնաշաքարի (լակտոզի) սինթետիկ իզոմեր կգ 11.200 Դանիա 15,900.000
9. 1518003900 Յուղ՝ ոչ սննդային, հիդրոգենացված Novata դեղագործական օժանդակ դեղանյութ կգ 4000 Գերմանիա 11,500.000
10. 2918290000 Պրոպիլպարաբեն դեղագործական օժանդակ դեղանյութ կգ 150 Գերմանիա 1,900.000
11. 2906210000 Բենզիլ ալկոհոլ դեղագործական օժանդակ դեղանյութ կգ 150 Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան 1,600.000
12. 2932190000 Նիֆուրօքսազիդ դեղանյութ դեղագործական ակտիվ դեղանյութ կգ 450 Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան 9,500.000
13. 3503008002 Հեղուկ ձկնասոսինձ՝ բժշկական մոմիկների համար դեղագործական օժանդակ դեղանյութ կգ 450 Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան 4,990.000
14. 9406909009 Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ շինարարական կոնստրուկցիաներ կգ 24,000 Չինաստան 30,000.000
15. 8418690008 Չիլլեր էլեկտրական սառնարանային սարքավորում կգ 910 Չինաստան, Իտալիա 12,100.000
16. 9616109000 Սրվակների
պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ Պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ- նախատեսված է ընկերության հեղուկ դեղաձևերի փաթեթավորման համար, որի մեկ փչոցը համարժեք է 1 մլ հեղուկի։ Ցողացրի բարձրությունը կազմում է 34,5 մմ, տրամագիծը՝ 27,5 մմ կգ 3 000 Չինաստան, Իրան 15 680 000
17. 2905450009 Գլիցերին (Glycerol BP) դեղագործական ակտիվ դեղանյութ կգ 42 000 Չեխիա, Հնդկաստան, Չինաստան 33 000 000
18. 7010907900 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ` 30 մլ հատ 165 000 Իրան, Գերմանիա, Չինաստան 6 322 000
19. 3923509000 Պոլիմերային կափարիչներ դեղագործական սրվակների համար պոլիմերային կափարիչներ կգ 700 Իրան, Գերմանիա, Չինաստան 7 900 000
Ընդամենը 255 792 000
(հավելվածը փոփ., լրաց. 10.08.17 N 964-Ա, 03.09.20 N 1451-Ա, փոփ. 01.10.20 N 1614-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան