Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ԿԱՆԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 1996 թվականի N 202

քաղ. Երևան

1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ԿԱՆԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Մայրության և գեղեցկության տոնի օրը` 1996 թվականի ապրիլի 7-ին, թույլատրել կանանց Հայաստանի Հանրապետության տարածքում ներքաղաքային պետական հասարակական ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ տաքսիների) օգտվել անվճար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1996 թվականի ապրիլի 7-ին ներքաղաքային երթուղիներում այդ կապակցությամբ ուղևորատար ձեռնարկությունների չստացած եկամուտների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը հատկացնել 4,7 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։