ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 1996 թ. N 246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Նազարյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Պետրոսյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու
Ա. Մկրտումյան - ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմին իրավաբանական բաժնի վարիչի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու
Ն. Մնոյան - ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ
Վ. Աբելյան - ՀՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիայի անդամ
Ա. Գյուլումյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ