ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2020 թվականի N 608-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 22-ի N 479-Ա որոշման N 3 հավելվածի 15-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
2020 թ. հոկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հոկտեմբերի 8-ի N 608-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու)
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (էկոնոմիկայի ոլորտի պատասխանատու)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (էներգետիկայի ոլորտի պատասխանատու)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (տրանսպորտի ոլորտի պատասխանատու)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (տարածքային զարգացման պատասխանատու)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Մազմանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սաֆյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
Ա. Ղազարյան - ՀՀ միգրացիոն ծառայության պետ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Հ. Տիգրանյան - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Սամսոնյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հ. Աղազարյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Շ. Շարփ - Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
Հասարակական կազմակերպություններ
Է. Թումասյան - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
(աշխատանք, զբաղվածություն և աղքատության հաղթահարում)
Վ. Յակուբյան - Հայկական բարեգործական ընդհանուր միություն
(կրթություն)
Ա. Հարությունյան - Դրական մարդկանց հայկական ցանց
(առողջապահություն)
Կ. Նազարյան - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան
(շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն)
Լ. Ահարոնյան - Կանանց ռեսուրսային կենտրոն
(արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն)
Հ. Ազիբեկյան - «Քմյունիթի Սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ
(արդյունաբերություն, առևտուր և նորարարություն ոլորտում)
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միություն
(ենթակառուցվածքներ. էներգետիկա, ճանապարհներ, տրանսպորտ, ջրային ուղղություններ)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ