Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ հոդվածով`
«Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները
Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի և գլխավոր ֆինանսական մասնագետի ֆունկցիաների, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. ապրիլի 25
Երևան
ՀՕ-520-Ն