ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
02 հոկտեմբերի 2020 թ.
ք. Երևան N 07-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ. GHEVOND ALISHAN. ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ. ARMENIAN POET. 1820-1901. ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ. GHEVOND ALISHAN. 200.TH.ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ, ՎԵՆԵՏԻԿ, ԻՏԱԼԻԱ. THE MEKHITARIST CONGREGATION, ST. LAZARUS ISLAND, VENICE, ITALY» 1 նամականիշով երկկողմանի բացիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Հայոց պատմություն. Ինքնավար Սյունիքի 100-ամյակը թեմային նվիրված «ԻՆՔՆԱՎԱՐ ՍՅՈՒՆԻՔ. 1920-2020. AUTONOMOUS SYUNIK. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. 1920» 1 նամականիշով երկկողմանի բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ. GHEVOND ALISHAN. ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ. ARMENIAN POET. 1820-1901. ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ. GHEVOND ALISHAN. 200.TH.ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ, ՎԵՆԵՏԻԿ, ԻՏԱԼԻԱ. THE MEKHITARIST CONGREGATION, ST. LAZARUS ISLAND, VENICE, ITALY» 1 նամականիշով երկկողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
2) Հայոց պատմություն. Ինքնավար Սյունիքի 100-ամյակը թեմային նվիրված «ԻՆՔՆԱՎԱՐ ՍՅՈՒՆԻՔ. 1920-2020. AUTONOMOUS SYUNIK. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. 1920» 1 նամականիշով երկկողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
Նախարարի պարտականությունները կատարող Գ. Մելիքյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 07-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 07-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2020 թվական: