Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2020 թվականի N 615-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 36,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Էօրնեկեան դպրոցի պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 615-Ա

որոշման

ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ծ Ր Ա Գ Ի Ր

1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 36.000.000 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Էօրնեկեան դպրոցի սաներ:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ.:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ:

Մատակարարումը իրականացվելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, (ՀՎՀՀ 00046317), պայմանագիր N 083111711811՝ կնքված 17 նոյեմբեր, 2017 թ. :

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցն ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Էջմիածնի քաղաքապետարանի հետ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։