ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2020 թ.
ք. Երևան N 09-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1933. «Ինքնադիմանկար». “Self-portrait”» և «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1905. «Ջրանցք և Գոնդոլ». “Canal and Gondola”» 2 նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Մեծանուն հայեր. Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870.1935. Atabek Khnkoyan. Աթաբեկ Խնկոյան» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3) Հայոց պատմություն. Դիանա Աբգար թեմային նվիրված «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. DIANA APCAR. 1859-1937» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1933. «Ինքնադիմանկար». “Self-portrait”» և «1870-1936. Եղիշե Թադևոսյան. Yeghishe Tadevossian. 1905. «Ջրանցք և Գոնդոլ». “Canal and Gondola”» 2 նամականիշերը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1870.1935. Atabek Khnkoyan. Աթաբեկ Խնկոյան» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Հայոց պատմություն. Դիանա Աբգար թեմային նվիրված «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. DIANA APCAR. 1859-1937» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
Նախարարի պարտականությունները կատարող Գ. Մելիքյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 09-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 09-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 09-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 09-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2020 թվական: