Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-06-05-ից մինչև 1998-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-05-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 1996 թ. N 337

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտները ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` տասնօրյա ժամկետում մշակել և հաստատել մինչև 2000 թվականը ժամանանակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների արտադրության կազմակերպման, դրանց պահանջվող քանակի, ըստ տեսականու թողարկման և տեխնիկական սպասարկման մանրամասն ժամանակացույց` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հետ»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։