Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 1996 թ. N 343

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ղեկավար)

Ս. Հայրապետյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի առաջին տեղակալ

Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

Մ. Մանվելյան - ՀԱՄԿ-ի իրավական տեսուչ

Ա. Հարությունյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության աշխատանքային իրավահարաբերությունների և սոցիալական երկխոսության բաժնի գլխավոր տեսուչ

2. Աշխատանքային խմբին` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 23-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեխնիկական օգնության համապատասխան վարկային ծրագրերի միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների ֆինանսավորումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։