Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 234 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-06-10-ից մինչև 1996-08-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 1996 թվականի N 344

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 234 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին վարչությանը ենթակա մաքսատների և մաքսային կետերի ղեկավար աշխատողներին (մաքսատան պետ, մաքսատան պետի տեղակալ, մաքսատան բաժնի պետ, մաքսային կետի պետ, մաքսային կետի պետի տեղակալ, մաքսատան գլխավոր հաշվապահ, մաքսային կետի գլխավոր հաշվապահ), ինչպես նաև վարչության համակարգի այն աշխատողներին, որոնց գործող օրենսդրությանը համապատասխան կարող են շնորհվել հատուկ կոչումներ, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վարչության պետը, իսկ մաքսային մարմինների մյուս աշխատողներին աշխատանքի են ընդունում և աշխատանքից ազատում մաքսատների պետերը համաձայնեցնելով վարչության պետի հետ».

բ) վարչության կենտրոնական ապարատի մաքսային օրենսդրության խախտումների բաժինը և հետաքննության բաժինը վերակազմավորել մաքսանենգության, մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և հետաքննության բաժնի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։