Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

08 հոկտեմբերի 2020 թ.

ք. Երևան N 08-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն հրամանով հաստատված հավելվածի 1-ի «2.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 2.1 14-րդ նույնատիպ թողարկում

Վանի թագավորություն 7 նամականիշ

4 նամականիշ I եռամսյակ

IV եռամսյակ 10

50

70

100

120

230

330

10

100

220

280 500 000

1 000 000

1 508 000

284 000

1 508 000

660 000

550 000

1 000 000

500 000

600 000

600 000

»

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Նույնատիպ թողարկում. 14-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. The State Hermitage Museum, Saint Petersburg. Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա. VII դ.. Decoration of a throne, VIIc.B.C.» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել` Նույնատիպ թողարկում. 14-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. The State Hermitage Museum, Saint Petersburg. Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա. VII դ.. Decoration of a throne, VIIc.B.C.» 4 նամականիշը, սահմանելով անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 500 000 հատ, անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 600 000 հատ:

Նախարարի պարտականությունները կատարող Գ. Մելիքյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 08-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2020 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 08-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։