ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1859-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1859-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 7019120000 Ապակե նախաթել TCR կգ 4 000 000 Չինաստան 4 800 000 000
2. 3907911000 Բարդ պոլիեթեր, չհագեցած, հեղուկ խեժ կգ 3 500 000 Թուրքիա 4 700 000 000
3. 7019400000 Ապակեթելային գործվածք 400-600 գ/մք կգ 150 000 Չինաստան 110 000 000
4. 7019310000 Ապակեթելերից խցաներքնակներ, խսիրներ 300-750 գ/մք կգ 300 000 Չինաստան 240 000 000
5. 7019320009 Ապակեբամբակյա շղարշ 30-70 գ/մք կգ 150 000 Չինաստան 330 000 000
6. 4016930005 Ռետինե ներդիրներ՝ խողովակների համար 300-3000 մմ կգ 60 000 Չինաստան 144 000 000
7. 3920690000 Պոլիմերային միաշերտ թաղանթ 19-36 միկրոն կգ 30 000 Չինաստան 36 000 000
8. 5806329000 Մանածագործվածք՝ քիմիական թելերից 22-120 գ/մք կգ 50 000 Չինաստան 105 000 000
9. 2902500000 Ստիրոլ Հավելանյութ՝ խեժի մածուցիկության համար կգ 10 000 Թուրքիա 9 000 000
10. 2909600000 Մեթիլ, էթիլ, կետոն պերօքսիդ Ռեակցիայի հարուցիչ կգ 30 000 Թուրքիա 60 000 000
11. 3917400009 Ապակեպլաստ կցամասեր՝ ռետինե ներդիրներով 300-3000 մմ կգ 600 000 Թուրքիա 480 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 11 014 000 000
(հավելվածը փոփ. 26.10.20 N 1718-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան