Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 655-Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Մանուկյանի (անձնագիր՝ BA 2951451, տրված՝ 003 կողմից 2016 թվականի մայիսի 16-ին) կողմից ձեռքբերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը`

1) ալյուր` 800 պարկ, 40,000 կգ ընդհանուր քաշով, 800,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ.

2) բրինձ` 800 պարկ, 20,000 կգ ընդհանուր քաշով, 400,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ.

3) հագուստ, կոշիկներ և խաղալիքներ՝ 258 տեղ, 2,613 կգ ընդհանուր քաշով, 740,970 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ.

4) սննդամթերք, կոշիկներ և հագուստ, կենցաղային ապրանքներ, դեղորայք, բժշկական նշանակության ապրանքներ և դիզելային գեներատոր՝ 510 տեղ, 20,537 կգ ընդհանուր քաշով, 1,067,860 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:

2. Արթուր Մանուկյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։