ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 1996 թվականի N 435
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 366 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նոր կազմը`
Ս. Մանասարյան - ՀՀ կառավարության քարտուղար-նախարար (նախագահ)
Վ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Հարությունյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Հարությունյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Ենգիբարյան - ՀՀ կառավարության քարտուղարության կադրերի վարչության պետ
Գ. Երզնկյան - ՀՀ կառավարության քարտուղարության կադրերի վարչության առաջատար մասնագետ (քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 28-ի N 366 որոշման 1-ին կետը` հանձնաժողովի կազմի մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան