Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ․ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1․ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Կրեդիտառուն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել կրեդիտառուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում առձեռն ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:

Ընդ որում, կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։»․

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։