Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1754-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-1 հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,000,575.0 դրամ արժեքով լաբորատորիան և դրան կից սարքավորումները՝ համաձայն N 1 հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2. Կոնցեսիոն ակտիվների կազմից հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված 1.166,400.0 դրամ արժեքով Զիլ-130 մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նախատեսված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1754-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱՏՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Թողարկման

տարեթիվը Շահագործման

տարեթիվը Գույքի

համարը Գործարանային

համարը Արժեքը

(դրամ)

1. Վագոն լաբորատորիա 1953 թ. 1986 թ. 40010713 10022732 1,000.575,0

1.1. Կանգնակներ ПЗ10М-П-1

կոմպլեկտավորված - - -

1.2. Կանգնակներ ШКВЧ П-302-В

կոմպլեկտավորված - - -

1.3. Հոսանքի բաշխման վահանակ

ПРПТ-65 -1 միավոր - - -

1.4. Ուղղիչներ ВСП 24/302 միավոր - - -

1.5. Կանգնակ КУ 24/80 - - -

1.6. Կանգնակ СЧДП-70У - - -

1.7. Կանգնակներ РРС1М

կոմպլեկտավորված - - -

1.8. Կանգնակ ШКМ - - -

1.9. Էլեկտրակայաններ -2 հատ - - -

1.10. Պինդ վառելանյութի վառարան

1 միավոր - - -

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1754-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Թողարկման

տարեթիվը Շահագործման

տարեթիվը Գույքի

համարը Պետհամա-

րանիշը Շարժիչի

համարը Շասսիի

համարը Արժեքը

(դրամ)

1. Ռադիոկայան Ռ-140 տեղադրված՝ ԶԻԼ130 մակնիշի ավտոմեքենա (տեղադրված է Ռ-140 ռադիոկայան) 1981 թ. 1989 թ. 40012335 290UU63 539078 467653 1,166.400,0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։