Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 1996 թվականի N 488

քաղ. Երևան

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև 1996 թվականի հուլիսի 22-ին կնքված համաձայնագրի 8 հոդվածի`

1. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ (հանձնաժողովի համանախագահ)

Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ռ. Բագոյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար

Է. Բաղդասարյան - Հայաստանի քիմիական արդյունաբերության ճյուղերի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ

Ժ. Թորոսյան - Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ

Ռ. Միրզոյան - Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության կենտրոնական կոմիտեի նախագահ

Պ. Սաֆարյան - ՀՀ հարկային տեսչության պետ

2. Հանձնաժողովին` ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտումների ուսումնասիրման ու դրանց պատճառների հայտնաբերման նպատակով`

ա) 5-օրյա ժամկետում ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր.

բ) 1996 թվականի հոկտեմբերին կատարած աշխատանքների արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ զեկուցագիր:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։