Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 նոյեմբերի 2020 թվականի N 691-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնությունից “Friedensdorf International” բարեգործական կազմակերպության կողմից` Արցախում և Հայաստանում ռմբակոծություններից վիրավորված երեխաներին բժշկական օգնություն իրականացնելու համար նախատեսված, «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական պարագաների և դեղորայքի (18 պալետ, 4,495 կգ ընդհանուր քաշով, 55,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 25,376 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. նոյեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։