Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 1996 թվականի N 493

քաղ. Երևան

ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունների և տեղեկանքների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը ներդնել հաշվետվությունների և տեղեկանքների (ցանկում նշված) ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին (մինչև վերջիններիս ձևավորումը` պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին)` ապահովել չհաշվառված տնտեսությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` նրա կողմից սահմանված ժամկետներում:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու Հայկոոպի վարչությանը չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը:

5. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

օգոստոսի 29-ի N 493 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Հաշվետվության տեղեկանքի անվանումը Ինդեքսը Պարբերականու-թյունը Ներկայացնողը

1 2 3 4 5

1. Տեղեկանք հարկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ տեղեկանք-1 տարեկան ՀՀ հարկային տեսչություն

2. Տեղեկանք բացահայտված տնտեսական հանցագործությունների ամփոփ ցուցանիշների վերաբերյալ տեղեկանք-2 տարեկան ՀՀ դատախազություն և իրավապահ մարմիններ

3. Տեղեկանք հայտնաբերված մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկանք-3 տարեկան ՀՀ մաքսային վարչություն

4. Հաշվետվություն առևտրի և սպասարկումների օբյեկտների թվաքանակի ու զբաղեցրած տարածքների չափերի վերաբերյալ 1-առ-

սպաս եռամսյակային Երևանի քաղաքապետ, ՀՀ մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայկոոպի վարչություն

5. Հաշվետվություն տոնավաճառ-տոնավաճառներում առևտրի կետերի թվի և ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ 1-տոն-առ ամսական տոնավաճառներ կազմակերպող, տնտեսավարող սուբյեկտներ

6. Հաշվետվություն չարտերային չվերթների և դրանց գծով ուղևորաշրջանառության վերաբերյալ 1-չարտեր ամսական ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

7. Տեղեկանք քաղաքացիների կողմից ՀՀ ներմուծվող և ՀՀ-ից արտահանվող գումարների չափերի ու իրերի քանակի և արժեքի վերաբերյալ 1-ուղևոր ամսական ՀՀ մաքսային վարչություն

8. Տեղեկանք արտարժույթի փոխանակման կետերի թվի և շրջանառության ծավալների վերաբերյալ տեղեկանք-4 եռամսյակային ՀՀ կենտրոնական բանկ, տեղական ինքնակառավարման մարմիններ

9. Տեղեկանք դրամի և արտարժույթի չվերահսկվող շրջանառության գնահատականի վերաբերյալ տեղեկանք-5 տարեկան ՀՀ կենտրոնական բանկ

10. Հաշվետվություն անշարժ գույքի առուծախի վերաբերյալ 1-գույք եռամսյակային ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ

11. Հաշվետվություն ավտոմեքենաների առուծախի վերաբերյալ 1-ավտո եռամսյակային ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն

12. Հաշվետվություն տուրիզմի և բիզնես-տուրիզմի վերաբերյալ 1-տուր եռամսյակային ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն, տուրիստական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ

13. Հաշվետվություն հյուրանոցներում սպասարկվող անձանց թվաքանակի վերաբերյալ 1-հյուր եռամսյակային Հյուրանոցներ և հյուրանոցային ծառայություններ մատուցող այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ

.-) Ապրանքաշրջանառության ծավալները հաշվարկվում (գնահատվում) են համաձայն ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից մշակվող մեթոդական ցուցումների:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։