Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00160079) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

2 նոյեմբերի 2020 թ. N 1027-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00160079) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 18.08.2020թ-ի թիվ 0000001 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 05.10.2020թ-ին կազմված ՎԽ N 0000001 ակտի (այսուհետ՝ Ստուգման ակտ) համաձայն «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 7-րդ հոդվածի 3.2-րդ մասով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020թ. հոկտեմբերի 19-ի թիվ /6-3/67003-2020 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 23.10.2020թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 14-րդ կետով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել նախազգուշացում։

2. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել նախազգուշացում։

3. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջը երեսունութ դեպքով խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք երեք միլիոն ութ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

4. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին։

5. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

7. Սահմանել մեկամսյա ժամկետ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 7-րդ հոդվածի 3.2-րդ մասով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտումները «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերացնելու համար։

8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։