Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 1996 թվականի N 504

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին հատկացնել 46,7 մլն դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համակարգի ձեռնարկությունների կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և «Արմենիա» սահմանապահ զորախմբի ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` ռուսական կողմի հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվարկների հիման վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։