Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 նոյԵՄԲԵՐԻ 2020 թ.

քաղ. Երևան N 460-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, 3-րդ կետում, հավելված N 1-ի վերնագրում և 1-ին կետում «կառավարչի որակավորման հանձնաժողով» բառերը փոխարինել «կառավարիչների որակավորման հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) հավելված N 1-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և եզրակացությունները» բառերը.

3) հավելված N 3-ի`

ա. 6-րդ կետում «որակավորման» բառից առաջ լրացնել «ներկայացնում» բառը.

բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով որակավորման ստուգման կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում տվյալ տարվա ընթացքում որակավորման ստուգում կարող է չանցկացվել:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն հրամանը տարածվում է նաև 2020 թվականի ընթացքում նախատեսված որակավորման ստուգման նկատմամբ:

Ռ. Բադասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։