Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 1996 թվականի N 520

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառների ուսումնասիրման, դրա հետագա անվտանգության ապահովման և հսկողության հարցերի կարգավորման հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` ուսումնասիրել պայթյունի պատճառները, ձեռնարկել համապատասխան միջոցներ և 10-օրյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թ.

սեպտեմբերի 20-ի N 520 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար (նախագահ)

Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետ-նախարար

Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ

Ռ. Հովակիմյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Հակոբյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ

Գ. Հայրապետյան - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության բաժնի վարիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։