Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2020 թ. N 345-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 13-ին ի լրումն ներկայացված փաստաթղթերը, 2020 թվականի նոյեմբերի 18-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2020 թվական

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։