Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 248 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2020 թվականի

ք. Երևան թիվ 146-Ա

«ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 248 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձև հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի նոյեմբերի 17-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 248 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 18-ի դիմումները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

Բավարարել «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության դիմումները՝

1. տրամադրել «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա.

2. 2020 թվականի նոյեմբերի 26-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 248 լիցենզիան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի

պաշտոնակատար Վ. ՕՀԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։