Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-10-16-ից մինչև 1997-09-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-09-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1996 թվականի N 562

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման հավելվածի «ՀՀ արդարադատության նախարարություն» տողում «90» թիվը փոխարինել «110» թվով:

2. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 164 որոշման 2-րդ կետի, պետական գրանցման ներկայացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 10,0 մլն դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ոչ պակաս, քան 300 քառ. մ մակերեսով համապատասխան շենք կամ շինություն հատկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։