Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2022-06-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 նոյեմբերի 2020 թվականի

ք. Երևան N 417-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 15-րդ կետից հանել «(7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» և «(1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» բառերը.

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.

«15.1. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.

Աղյուսակ N 1

(առանց ավելացված արժեքի հարկի)

N Մեծությունը Վճարի չափը

1. a1 7 930 դրամ/ամիս

2. a2 430 դրամ/ամիս

3. a3 0,796 դրամ/կՎտժ

4. a4 1,426 դրամ/կՎտժ

5. a5 1,602 դրամ/կՎտժ

6. a6 0,768 դրամ/կՎտժ

7. a7 1,363 դրամ/կՎտժ

»:

3) Հավելվածի 16-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «սույն կետի» բառերով, իսկ N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ N 1

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

N Սպառողի սպառման համակարգի լարումը Սպառողի ենթակայանի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը Սպառողի էլեկտրահաղորդման գծերի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը

1. 6 (10) կՎ 89 217 16 522

2. 35 կՎ 356 867 28 087

3. 110 կՎ 713 734 29 739

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող`

Ս. ԱՂԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։