27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» N 1329-Ն որոշման՝
1) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) N 3 հավելվածում՝
ա. «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 4» բառերն ու թիվը փոխարինել «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 3» բառերով և թվով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«Ուռուցքաբանություն 1»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1841-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ առողջապահության նախարարություն
Մասնագիտություն Քանակ
Լաբորատոր ախտորոշում 2
Ընդհանուր վիրաբուժություն 2
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 10
Ակնաբանություն 1
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ 2
Նյարդաբանություն 3
Ուրոլոգիա 1
Ընտանեկան բժշկություն 6
Հոգեբուժություն 1
Մանկական հոգեբուժություն 1
Մանկաբուժություն 5
Նեոնատոլոգիա 2
Ներքին բժշկություն 4
Ինֆեկցիոն հիվանդություններ 1
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 1
Ճառագայթային ախտորոշում 4
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ 3
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ 2
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 4
Դատաբժշկական փորձաքննություն 1
Մեղրիի հատկացվող տեղեր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 58»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: