27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1863-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններում նյութական արժեքների հաշվառման, հաշվետվությունների կազմակերպման և տեղեկատվությունների ներկայացման կարգը ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1863-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններում նյութական արժեքների հաշվառման, հաշվետվությունների կազմակերպման և տեղեկատվությունների ներկայացման կարգը:
2. «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
3. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը կատարվում է այլ նյութական արժեքների հաշվառումից առանձին:
4. Չի թույլատրվում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառման տվյալները ներառել պահպանումն իրականացնող կազմակերպությունների հիմնական գործունեության հաշվեկշռում:
5. Պետական պահուստի նյութական արժեքների հետ կատարվող գործառույթների շրջանառությունը հիմնավորող փաստաթղթերն են՝
1) պետական պահուստից բացթողնման դեպքում՝ լիազոր մարմնի կողմից պահպանում իրականացնող կազմակերպությանը տրամադրվող կարգագիրը՝ համաձայն N 1 ձևի: Կարգագրով նշված նյութական արժեքների բացթողնումը ձևակերպվում է պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից պետական պահուստից նյութական արժեքների հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն N 2 ձևի, որը տպագրված է կարգագրի դարձերեսին: Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակ պահպանող կազմակերպության կողմից տրամադրվում է լիազոր մարմին ոչ ուշ, քան բացթողնման հաջորդ օրը.
2) պետական պահուստում նյութական արժեքների ամբարման դեպքում՝ պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից ձևակերպված պետական պահուստ նյութական արժեքների ընդունման ակտը՝ համաձայն N 3 ձևի.
3) փաստաթղթերի համարակալումը ամեն տարի սկսվում է N 1-ից և շարունակվում տարվա ընթացքում՝ աճողական հաջորդականությամբ:
6. Պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
7. Պահպանումն իրականացնող կազմակերպությունների պահեստներում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը կատարվում է քարտերով՝ համաձայն N 4 ձևի, և գրանցամատյանով: Գրանցամատյանը և քարտը լրացվում են նյութական պատասխանատու անձի կողմից՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
8. Գրանցամատյանը համարակալվում ու վավերացվում է տվյալ կազմակերպության և լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:
9. Պահպանող կազմակերպության նյութական պատասխանատու անձը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 5-ը համապատասխան հաշվետվությամբ կազմակերպության գլխավոր հաշվապահին է ներկայացնում պետական պահուստի շրջանառությունը հիմնավորող փաստաթղթերի մեկ օրինակը, որոնց հիման վրա կատարվում է հաշվառումը:
10. Պահպանումն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը, լիազոր մարմնին և համապատասխան ոլորտները համակարգող պետական մարմիններին են ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների առկայության և շարժի մասին հաշվետվություն (N 5 ձև):
11. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով գույքագրման հանձնաժողովն ամեն տարվա վերջին եռամսյակում պահպանող կազմակերպությունում կատարում է պետական պահուստի նյութական արժեքների ամենամյա գույքագրում:
12. Գույքագրման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի և պահպանող կազմակերպության ներկայացուցիչները:
13. Գույքագրման հանձնաժողովի կողմից պետական պահուստի գույքագրման արդյունքները ներկայացվում են լիազոր մարմին՝ գույքագրման արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Պետական պահուստում նյութական արժեքների առկայության և շարժի ամփոփ հաշվառումը վարում է լիազոր մարմինը:
15. Լիազոր մարմինը պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տարեկան ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Ձև N 1
_______________________________________
(կարգագիր տվող մարմնի անվանումը)
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ
Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր N ____________________
____ _______________ 20 ______թ
Ում _________________________________________________________________________
(պահպանող կազմակերպության անվանումը)
________________________________
(հասցեն)
Բաց թողնել ______________________________________________________
(ստացողի անվանումը)
Ձեր պահպանմանը հանձնված ստորև նշված ապրանքները (նյութերը)
NN Նյութական
արժեքների
անվանումները Տեսակը Հաշվառման
համարանիշը Չափի միավորը Քանակը
1.
2.
3.
4.
Քանակը (կշիռ կամ հատ) տառերով __________________________
__________________________________________________________
Բաց թողնումը կատարվում է ապաամրագրման, թարմացման, փոխարինման, տեղափոխման, փոխառման կարգով (անհրաժեշտը ընդգծել)
Բացթողնման հատուկ պայմանները __________________________
_________________________________________________________
Կարգագիրն ուժի մեջ է մինչև ____ ___________ 20 _____թ. և ժամկետը լրանալուց հետո կորցնում է ուժը՝ չօգտագործված մասով:
Հիմք՝
Բաց թողնումը ձևակերպել N 2 ձևի պետական պահուստից նյութական արժեքների հանձնմանընդունման ակտով, որը տպագրված է սույն կարգագրի դարձերեսին: N 2 ձևի կատարման ակտի մեկ օրինակն ուղարկել
______________________________ ոչ ուշ, քան բացթողնման հաջորդ օրը:
(լիազորված մարմնի անվանումը)
ՊԵՏ _____________________
(ստորագրություն) _____________________
(անունը, ազգանունը)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ _____________________
(ստորագրություն) _____________________
(անունը, ազգանունը)
Կ.Տ
Ձև N 2
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀԱՆՁՆՄԱՆ – ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ N __________________
(20 ____թ________ _______________ -ի դրությամբ)
_____ ______________202___ թ
Մենք՝
Կազմակերպության ղեկավար_______________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ _______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
և նյութական պատասխանատու անձ _______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 20 ____թ. __________ ________ -ի N _________ կարգագրի հիման վրա բաց թողեցինք կազմակերպության պահպանման տակ գտնվող ստորև նշված ապրանքները (նյութերը)՝
NN Նյութական արժեքների
անվանումները Տեսակը Հաշվառման
համարանիշը Չափի միավորը Քանակը
1.
2.
3.
4.
Քանակը (կշիռ կամ հատ) տառերով ______________________
Լրացուցիչ տեղեկություններ _____________________________
ՀԱՆՁՆՈՂ՝
Կ.Տ.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
ԸՆԴՈՒՆՈՂ՝
Կ.Տ.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
(ԼԻԱԶՈՐ ԱՆՁ) _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
______________________________________________________________________________
(պաշտոնը, անձը հաստատող փաստաթուղթ)
Ձև 3
_____________________________________________
(Ընդունող կազմակերպության անվանումը)
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն Ա Կ Տ N ______________
_____ ___________ 202 _____թ
Մենք՝ ներքոստորագրողներս ___________________________________________________________
(ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ _____________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
և նյութական պատասխանատու անձ ____________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 202 ____թ. ______ _____________ -ի
հիման վրա _______________________________________________________________
(ընդունման հիմքը) (հանձնող կազմակերպության անվանումը)
Պատասխանատու պահպանման ընդունեցինք ստորև նշված ապրանքները (նյութերը)
N Նյութական արժեքների անվանումը Հաշվառման համարանիշը Չափի միավոր Գինը Մատակարարի փաստաթղթերով Փաստացի ստացվել է Ծանոթություն
քանակը գումարը քանակը գումարը
1 2 3 4 5 6 7 8 9 10
Եզրակացություն ընդունված նյութական արժեքների որակական վիճակի մասին ________________
Ընդունված նյութական արժեքների արտադրության և պահպանման ժամկետները _____________
Հատուկ նշումներ ______________
ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ _____________________
(ստորագրություն) _____________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ.
Ձև N 4
Ք Ա Ր Տ N _______________
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Անվանումը _________________________________________________________________
Տիպը, տեսակը ______________________________________________________________
Չափի միավորը _____________________________________________________________
Հաշվառման համարանիշը ____________________________________________________
Պահպանման ժամկետը ______________________________________________________
NN Ամսաթիվը Պահպանման վայրը Գործարան, բացթողնման համարը Փաստաթղթի անվանումը, համարը Ապրանքի շարժը (քանակը) Թարմացման ամկետը Ծանոթա-գրություն
մուտք ելք մնացորդը
Ձև N 5
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
___________________________________
(ժամանակահատված)
N Նյու-թական արժեք-ների անվա-նումը Հաշ-վառման համա-րանիշը Չափի միավորը Գինը Տարեսկզբին Մուտք Ելք Տարեվերջին(մնացորդ) Ծանոթա-գրություն
քանակը գումարը քանակը գումարը քանակը գումարը քանակը գումարը
Ընդամենը՝
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ -----------------------------------------------------------------------------
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ---------------------------------------------------------------------------------------
( ստորագրությունը)
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: